Հուլիսի 3-ից Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում կմեկնարկվի 28-րդ համաշխարհային ուսանողական մարզական խաղերը (Ունիվերսիադա), որին նաև մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը:
Մինչ բացման արարողությունը, այսօր՝ Համաշխարհային ուսանողական խաղերի ավանում բարձրացվեց Հայոց եռագույնը:
Մեր մարզիկ-ուսանողները իրենց ելույթները կսկեն հուլիսի 4-ից: Մրցելու են 6 մարզաձևերում՝ սուսերամարտ, ձյուդո, թաեքվոնդո, սպորտային մարմնամարզություն, լող և թենիս: Մեր պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը: