Շատ լավա, որ ոլորտը կարգավորվումա ու ավելի քաղաքակիրթ տարբերակա ընտրվում բայց տղերք ջան հերիքա միբան անելուց կիսատ անեք: Խոսքս վերաբերվումա Երևանում ավտոկայանատեղիներին: Լավ հասկացանք՝ սրանից հետո ցանկացած տեղ կայանելուց ես պետքա վճարեմ, էտ նորմալ ա, էլի վճարում էի բայց հիմա մի քանի անհանգստություններ ունեմ ու իմ կարծիքով բոլոր վարորդները ունեն: Նախ՝ այն ժամանակ ես վճարում էի ինչոր պապիկի իսկ հիմա չգիտեմ թէ ում եմ վճարում, այն ժամանակ պապիկը օգնում էր որ մեքենան կայանելուց չվթարվի իսկ հիմա դա չկա (ստեղ կնեղվեն աղջիկ վարորդները), այն ժամանակ վճարում էինք թեկուզ մեքենաի մեջ՝ այդ օրվա գնումներից մնացած մանրադրամով իսկ հիմա ամբողջ ամիս կվճարենք մեր հեռախոսներից իսկ ամսվա վերջում կմուծենք մի կլորիկ գումար: Բայց սրանք անհամամատելի են այն խնդիրների հետ որոնք կներկայացնեմ ստորև: Պատկերացնում եք՝ օրինակ մեքենան կայանել եք, անցել է որոշակի ժամանակ ու մտքերով ընկած կամ ինչ որ անսպասելի զանգից շտապելով մոռանում եք ուղարկել այդ վճարման sms-ը, դրա արդյունքում տուգանք՝ 5000 դրամ:
Կամ օրինակ կայանել եմ ու ժամ չեմ պահել, ո՞րտեղից կարող եմ իմանալ թէ որքան պետք է մուծեմ, ստիպված պետքա մուծեմ առավելագույնը, որ հանկարծ չտուգանվեմ: Կամ կատարել եմ վճարումը սակայն, ինչպես ՃՈ խախտումների ժամանակա լինում, գալիս ասում են որ չես վճարել ու այն եռապատկվել է, այդ դեպքում մենք ներկայացնում ենք վճարման կտրոնն ու որոշակի քաշքշուկներից հետո ազատվում ավելորդ տուգանքից, իսկ հիմա ասեք, այս դեպքում երբ ես վճարել եմ իմ հեռախոսից ու օրինակ հեռախոսս փոխելով, sms-ը չեմ պահպանել՝ ինչպե՞ս պետքա ապացուցեմ իմ վճարումը: Կամ իմ մեքենան խափանվել է ու ստիպված կայանել եմ, դրա համարե՞լ պետքա վճարեմ: Գնալով համոզվում եմ, որ այս ամենի նպատակը ուղղակի ամեն վարորդից 12000 դրամ գանձելնա, անախորժություններից խուսափելու միակ տարբերակնա.
P.S. Իսկ մեր հին ու բարի պապիկը մեզ երբեք չէր տուգանում:
Հարութ Համբարձումյանի գրառումը
Ֆեյսբուք