▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարսելոնան միավորներ կորցրեց. Մեսին հերթական ռեկորդի հեղինակ

Իսպանիայի Պրեմիերայի 29 -րդ տուրում Սելթան հյուրընկալել էր Բարսելոնային:

Հանդիպման 38-րդ րոպեին Նաչո Ինսային հաջողվել է առաջ մղել դաշտի տերերին, սակայն Սելթայի ուրախությունը երկար չի տևել:
43-րդ րոպեին Լիոնել Մեսիի փոխանցումով Տելիոն կարողացել է վերականգնել հաշվի հավասարակշռությունը:73-րդ րոպեին հերթը հասավ անձամբ արգենտինացին, ով ստանալով Տելիոյի փոխանցումը, մեկ հպումով այն ուղարկեց դարպասը և դարձավ յուրօրինակ ռեկորդի հեղինակ: Մեսսին միակ ֆուտբոլիստն է, ով անընդմեջ կարողացել է գրավել Իսպանիայի պրեմիերայի բոլոր թիմերի դարպասները: Բարսելոնային հաղթական հաշիվը պահպանել չհաջողվեց և խաղավարտից երեք րոպե առաջ Բորխա Օուբինյան նորից վերականգնեց հաշվի հավասարակշռությունն ու միավոր բերեց իր թիմին:

Բարսելոնան չնայած միավորներ կորցրեց, այնուամենայնիվ  75 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղուսյակը:

 

 

Footballcity.am  կայքն  է գրում այս մասին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее