Հայտնի գործարար, «Ֆլեշ» ընկերության, Ստեփանակերտի կոնյակի գործարանի և մի շարք այլ ընկերությունների սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը հարցազրույց է տվել ԱՄՆ-ում հրատարակվող Armenian Express պարբերականին՝ մտահոգություն հայտնելով մեր երկրում մի շարք արժեքների վտանգված լինելու վերաբերյալ: Գործարարը խոսել է հայերի՝ եվրոպական, թե՞ ասիական արժեքահամակարգին պատկանելու, որակյալ կրթության, ինչպես նաև Հայաստանում հասարակության և իշխանությունների միջև առկա անջրպետի մասին, որը պետք է օր առաջ հաղթահարել: Գործարարի խոսքերով, Հայաստանում այսօր հոգևոր ճգնաժամ է տիրում:
Artsakh Today մամուլի կենտրոն