▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը` Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հաղթող

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում կայացած բասկետբոլի Եվրոպայի C  դիվիզիոնի առաջնության եզրափակչում Հայաստանի թիմը մրցեց Վրաստանի թիմի հետ:

Ազգային թիմը առաջին քառորդում տիրեց նախաձեռնությանը և ուներ 20 միավորի առավելությունը: Երկրորդ քառորդից հետո թիմերը հանգստի գնացին 36:10 հաշվով հօգուտ Հայաստանի: Հաջորդ երկու քառորդներում`  մինչև հանդիպման ավարտը, Վահագն Հարությունյանի սաները ակնհայտ առավելություն ունեին և հաղթեցին 66:32 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դիանա Ռամազյան էր`19 միավոր: 

 

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Սպորտ далее