▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բավական է ձեզ համար ինձ քարկոծեն

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ ԱԱԾ նոր պետի պաշտոնում նշանակված Գեորգի Կուտոյանը  թարմություն կմտցնի ԱԱԾ-ում.

«35 տարեկանը շատ ավելի արագ կկողմնորոշվի, լուրջ կմոտենա բարեփոխումներին: Կարևոր է ազնվությունը, իսկ փորձը կգա: Այսօր նա քաղաքական դեմք կլինի, մինչև խորանա այդ աշխատանքի մեջ: Ավելին 1-2 տարի հետո փայլուն կադր կունենանք»,-նման կարծիք հայտնեց Գուրգեն Եղիազարյանը:

ԱԱԾ պետի նախկին տեղակալը նշեց, որ երիտասարդների առաջ գալու ենթատեքստ նկատել է նաև Սերժ Սարգսյանի ելույթում.

«Տողատակում տեսա նաև հետևյալը.այն է՝ բավական է ձեզ համար ինձ քարկոծեն, ցանկացած մեղք բարդեն իմ ուսերին»,-նշեց Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, որ այս հայտարարությունը 6-7 տարի առաջ պետք է լիներ:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее