ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չնայած շտապում էր, քանի որ երկար ճանապարհ էր գնում, մեծ սիրով համաձայնեց պատասխանել Ամանորի հետ կապված ASEKOSE.am-ի թղթակցի հարցերին՝ խոսելով իր նպատակների, ամանորյա սեղանի և այլ հարցերի շուրջ՝ չմոռանալով իր մաղթանքը հղել հայ ժողովրդին:
Պարոն Սահակյան, ի՞նչ նպատակներ ունեք՝ կապված 2014 թվականի հետ:
-Անկախության տարիներից սկսած նպատակներ ունեմ, հենց այսօր պետք է պատասխանե՞մ: Նպատակս այն է, ինչին փորձում եմ հասնել իմ գործունեությամբ.ազգ, պետություն, հզորացում.ամեն տարի` կաթիլ-կաթիլ...
Իսկ ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններով եք հանդես գալու:
-Բարդ հարց եք տալիս: Օրենսդրական նախաձեռնությունները ցանկությունով չեն: Դրանց հիմքում լուրջ քննարկումներն են: Այն հայեցակարգերը, որոնք կմշակվեն մեզանում, դրանց կհետևեն օրենսդրական նախաձեռնություններն ու առաջարկությունները: Թե չէ օրենքների լավ վերնագրեր շատ մարդիկ կարող են ասել:
Իսկ ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենաուրախ կամ ամենատխուր Նոր տարին:
-Չեմ ունեցել նման Նոր տարի: Ինձ մոտ նման կշիռներ չկան, որ գնահատեմ ամենաուրախը, ամենատխուրը: Ավելի շատ հավասրակշռված են մոտեցումները՝ ցանկացած հարցում:
Ի՞նչ ուտեստներ պետք է անպայման լինեն Ձեր ամանորյա սեղանին:
-Ամենակարևորը սեղանի կողքի մարդիկ են: Կարևորում եմ նաև սեղանի տեսքը՝ ձևավորումը: Սեղանի կարևորությունը պետք է գնահատվի ոչ թե ինչ-ինչ ուտեստներով, այլև մատուցման ձևով:
Իսկ Դուք՝ ինքներդ, որևէ ուտեստ պատրասո՞ւմ եք Ամանորին:
-Այսինքն, ի՞նչ պատրաստեմ:
Դե, ասենք ՝ աղցան:
-Նման խնդիր չի առաջացել, բայց, եթե առաջանա՝ բավականին հաջող տիրապետում եմ նաև խոհարարական արվեստին:
Պարոն Սահակյան, ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին:
-ժողովուրդը պետք է կարողանա միշտ ուժ գտնել և ուժեղ լինել: Սա է կարևորը մեր ազգի համար:
Անի Կարապետյան