▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բավարիան» 11 մետրանոցներով հաղթեց «Բորուսսիային» ու նվաճեց Գերմանիայի գավաթը

ArmFootball.com-ը գրում է. Բեռլինում կայացավ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը Դորտմունդի «Բորուսսիայի» ու «Բավարիայի» միջև:

Հիմնական ժամանակը հաղթողին չորոշեց` 0-0: Գոլեր չեղան նաև լրացուցիչ ժամանակում, և հաղթողին պարզելու համար թիմերը դիմեցին 11 մետրանոցների օգնության: Այստեղ ավելի դիպուկ գտնվեցին «Բավարիայի» ֆուտբոլիստները, ովքեր հաղթեցին հաշվով: Դորտմունդցիներից վրիպեցին Սվեն Բենդերն ու Սոկրատիս Պապաստատոպուլոսը: Մյունխենցիներից չստացվեց միայն Ջոշուա Կիմիխի հարվածը:

Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Այսպիսով, մյունխենցիները նվաճեցին Գերմանիայի գավաթը, իսկ «Բորուսսիան» երրորդ տարին անընդմեջ պարտվեց գավաթի խաղարկության եզրափակչում:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее