«Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը Panorama.am-ի հետ զրույցում հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե «Արմավիա» ընկերության հավանական գնորդը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է։
Panorama.am-ի թղթակցի դիտարկմանը, թե նման լուրեր են շրջանառվում, Բաղդասարովը արձագանքել է. «Ինձ առհասարակ պետք է, որ այդ լուրերը դադարեն շրջանառվել: Ինչի՞ համար է այս ամենը: Մի՞թե ես ասել եմ, որ նա է գնում: Դա դուք եք ասում: Իմ կողմից որևէ տեղեկություն չի տրամադրվել: Դուք հարց եք տալիս, իսկ մենք այդ հարցին չենք պատասխանում: Միևնույն է, դուք հորինում եք, շարունակեք հորինել»:
Ճշտող հարցին, թե արդյո՞ք Մինասյանի հետ բանակցություններ ընթանում են, թե՞ ոչ, Բաղդասարովը ժխտող պատասխան է տվել. «Ոչ նրա հետ բանակցություններ չեն ընթանում…. ընդհանրապես ուրիշ մարդիկ են` Ավստրալիայից, Իտալիայից, Ռուսաստանից: 3-4 տարբերակ ունենք»:
Բաղդասարովը չի ցանկացել բացահայտել պոտենցիալ գնորդներին՝ պատաճառաբանելով, որ դա կոմերցիոն գաղտնիք է ու նաև ասել է, որ Հայաստանում պարզապես չկա այն մակարդակի գործարար, որ կարողանար հավակնել «Արմավիան» գնելու։
Բաղդասարովը ասել է, որ ինքը չի կարող «ոտքի կանգնեցնել» Արմավիան, քանի որ խոսքը շատ մեծ գումարների մասին է: «Ճգնաժամ էր, և մենք ստիպված եղանք հանձնել բոլոր ինքնաթիռներն ու նորերը գնել: Ամեն ինչ այնքան հեշտ չէ: Նախկինում` դեռ 2008-ին, մենք ասում էինք, որ չենք վաճառում, սակայն թերթերը, միևնույն է, գրում էին, թե ինչ-որ մեկն ուզում է գնել: Արդյունքում ստացվում են հիմարություններ, որոնց պարզապես չես ցանկանում պատասխանել, որովհետև պատասխանելու բան չկա»,- նշել է «Արմավիայի» սեփականատերը։