▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բայց ԲՀԿ-ն արեց հերթական ԲՀԿ-ությունն ու կանաչ լույս վառեց ՀՀԿ-ի համար

ԲՀԿ-ի կեղտոտ տրյուկը զգացի՞ք: Փաստորեն ԲՀԿ-ն ոչինչով չի գերազանցում ՕԵԿ-ին ու չնայած այլ փաթեթավորում ունի, նույն զիբիլն է: Միակ շանսը, որ այսօր ԱԺ-ում քննարկվող հայ-ռուսական խայտառակ համաձայնագիրը չի ընդունվի, կայանում էր նրանում, որ բոլոր ոչ իշխանական ուժերը դեմ կքվեարկեն ու մի ինչ որ հրաշքով ՀՀԿ-ից ու ՕԵԿ-ից մոտ 20 հոգի չեն քվեարկի, ձեռնպահ կմնան, կամ դեմ քվեարկեն:
Բայց ԲՀԿ-ն արեց հերթական ԲՀԿ-ությունը. ելույթներում պոպուլիզմի քառակուսի ցուցադրելուց ու ԱԺ-ի դիմաց ցուցարաներին «միանալուց» հետո, ԲՀԿ -ական Նաիրա Զոհրաբյանը տրիբունի վրա մի ֆեերիկ ելույթ ունեցավ ու հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցի քվեարկությանը...
Այսինքն, ԲՀԿ-ն մեծահոգաբար կանաչ լույս է վառում ՀՀԿ-ի համար, որին պարզապես պետք է մեծամասնություն հավաքել:

Այ այսպիսի ազգընտիրներ ունենք:

 

Գեղամ Ասլամազյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее