▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բայց իսկապես էլ հալալ ա Վովա Գասպարյանի դիմադրողականությանը

Էս մարդու մասին ամեն Աստծո օր էլեկտրոնային մամուլում հրապարակում կա, գրեթե միշտ ոչ մեկ հրապարակում: Նրա ու ոստիկանության մասին գրում են անընդհատ ու ամեն ինչ: Ծայրահեղ քննադատությունից մինչև ծայրահեղ մեծարում: Նրա անունը շահարկում, չարաշահում, խառնում են կեղտին, կուսակցական գաղջին, քաղաքական սադրանքին, բայց էս մարդու վարկանիշը օր-օրի աճում է դրական իմաստով, երևի այն պատճառով, որ նույնքան առատ էլ հրապարակվում են փաստեր, որոնք տրամագծորեն արտացոլում են նրա ու իր ղեկավարած կառույցի ամենօրյա գործունեությունը,` բացահայտվող հանցագործություններ, ներքաղաքական իրավիճակների անցավ լիցքաթափումներ, ինքնամաքրման անվերջանալի պրոցես, ապաքաղաքական, բայց հանրապետական մակարդակով վճռորոշ հանգուցալուծումներ, կանխարգելիչ աշխատանքներ տարբեր ուղղություններով և այլն, և այլն..
Ու էս մարդը իր պողպատե նյարդերով, բարի ու խիստ դեմքով, հա, բաց դեմքով ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս ժողովրդի առաջ հաշվետվությամբ, ոչ մի պարագայում չտրվելով ոչ սադրանքի, ու ոչ էլ, այսպես ասած, զվյոզդն է տանում, թեկուզ` տեղ-տեղ: Իսկապես էլ համեմատությունը այդ կալիբրի այլ պաշտոնյաների հետ ուղղակի կոռեկտ չէ, համ էլ համեմատելու եզրեր գտնելն է զոռ: 
Ոստիկանապետը երկրում ամենապոպուլյար պաշտոնյան է գուցե: Ու գուցե դա շատ էլ օրինաչափ է: Նրա ոստիկանությունը իր պես տոլերանտ է դառնում էսօր, նա ճկուն ստրատեգիա ունի, դրա օրինակները տեսանք և Մաշտոցի պուրակում, և Բաղրամյան պողոտայում, և Քաղաքապետարանի մոտ, ու նրա ոստիկանությունն էլ օր-օրի էդպիսին է դառնում: Նրան նույնիսկ ներքուստ համակրում են նրանք, ովքեր հրապարակավ քննադատում են: Իհարկե, հանուն արդարության, պետք է նաև բաց ասել, որ Վովա Գասպարյանն իր ընդգծված պոպուլյարության ու հաստատուն դեպի դրականը ձգտող վարկանիշով պարտական է նաև հարակից կառույցների դիլետանտ ղեկավարներին: Այդ գաղջ, ոնց որ չարաշահում ենք արդեն ես որակումը, ֆոնի վրա գուցե իր գույներն ավելի վառ են երևում, բայց եթե նորից լուրջ ու սթափ ենք վերլուծում, իսկապես էլ նրա համար պիտի որ սարսափելի դժվար լինի սեփական հավասարակշռությունը պահել-պահպանելը: Ու իսկապես էլ հալալա էս մարդու դիմադրողականությանը: Ես մի բան գիտեմ, որ էսպիսի էսպքերում օգնում են, ու ոչ երբեք խանգարում: Որովհետև հազիվ ձեռքներս սենց ոստիկանապետ է ընկել, ու յուրաքանչյուր խելոք մարդ, թերևս հասկանում է, որ պետք է մաքսիմում դրականը քաղել, պահել-պահպանել, գնահատել ու ծառայեցնել ժողովրդին, առավելևս, որ Վովա Գասպարյանն ինքն է անընդհատ հայտ ներկայացնում ծառայելու իր ժողովրդին, ու ի տարբերություն ոմանց առանց կոմպլեքսավորվելու է արտաբերում «ես ձեր ծառան եմ» ձևակերպումը:

Մելս Խաչատրյան

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее