▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բայրամովը հայտարարել է, թե «Հայաստանն իր իր Սահմանադրությամբ պետք է հրաժարվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ պահանջներից»

Փետրվարի 16-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի հետ, գրում է APA-ն:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև երկկողմ հիմունքներով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները:

Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ Հայաստանի սադրանքը, որը հանգեցրել է ադրբեջանցի զինծառայողի վիրավորմանը, առանց որևէ հրահրող գործոնի 5 ամսվա կայունությունից հետո, ուղղված է խաղաղ գործընթացին հարված հասցնելուն:

Միևնույն ժամանակ, անընդունելի է համարել Հայաստանում Եվրոպական միության առաքելության ՝ որպես Ադրբեջանի դեմ քարոզչության միջոցի համատարած չարաշահումը՝ ի հեճուկս հայտարարված նպատակների՝ որպես տարածաշրջանային կայունության խթանման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության կառուցմանը:

«Կարևոր է, որ Հայաստանի Սահմանադրությունում, օրենսդրական ակտերում Երևանը հրաժարվի տարածքային ինքնիշխանության և Ադրբեջանի ինքնիշխանության դեմ շարունակվող հավակնություններից»,-ասել է Բայրամովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее