▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բազմադրվագ կեղծիք, այս անգամ՝ արտագաղթի հետ կապված

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Փաշինյանի կառավարման շրջանում ու հատկապես վերջին 34 տարին Հայաստանից արտագաղթը ահագնացել է, առավել քան ակնհայտ է: Հասկանալի է, որ շատ քչերը կցանկանան ապրել Փաշինյանի կառավարած երկրում, այն էլ՝ նման անիրավության, շարունակական մղձավանջի, անընդմեջ աղետների, անվտանգային ու սոցիալական սպառնալից և անկանխատեսելի վիճակի մեջ դրված երկրում: Ու այս խայտառակ վիճակը քողարկելու համար վերջերս քպական քարոզչությունը սկսեց ինֆորմացիոն հեթական կեղծիքը տարածել, թե նախկինում երբեք միգրացիայի մնացորդի դրական հաշվեկշիռ չի եղել: 

Իրականում դա ոչ միայն կեղծիք է, այլև կեղծիք է մի քանի դրվագներով: Նախ՝ իրականում, մասնավորաբար, 20062008 թվականներին նման հաշվեկշիռ արձանագրվել է: Բայց դա էլ մի կողմ: Կա նաև փաշինյանական հաջորդ մեծ կեղծիքը: Ինչպե՞ս էին նախկինում հաշվում գնացողներին ու եկողներին: Չափազանց պարզ ու արդյունավետ տարբերակով. ՀՀ քանի՞ քաղաքացի է դեպի դուրս հատել ՀՀ սահմանը, քանի՞ քաղաքացի է մուտք գործել երկիր: Պարզագույն հանում, և տարբերությունն ակնհայտ է: Սա առավել հստակ և օբյեկտիվ պատկեր էր տալիս: Հիմա, պարզվում է, ավելի շուտ՝ 2021 թվականին, փաշինյանական իշխանությունը փոխել է հաշվարկի մեթոդաբանությունը: Եթե հակիրճ ու պարզ ասենք, ապա դիմել են իրենց սիրելի «մուտիտի» մեթոդին: 

Այսինքն՝ հաշվարկի հիմք են վերցնում քաղաքացու... հաշվառման մեջ լինելը: Էհ, մարդը կարող է հեռանալ Հայաստանից, ամիսներով, եթե ոչ՝ տարիներով մնալ հաշվառման մեջ (այսինքն՝ «գրանցումից դուրս չգալ»), բայց փաստացի գտնվել լրիվ այլ երկրում: Բայց, արի ու տես, որ փաշինյանական իշխանության, վիճակագրության ու քարոզչության համար այդ մարդը... համարվում է Հայաստանում գտնվող, քանի որ հաշվառման մեջ է: Ինչո՞ւ են այդպես արել: Իսկ մի՞թե պարզ չէ: Գնացածների ու եկածների տարբերությունը կոնկրետ է, պարզ, ընկալելի, հստակ: Իսկ հաշվառման մեջ եղածչեղածներին, դե, գնա, հաշվիր, պարզիր, ստուգիր, թե ով է երկրում, իսկ ով՝ ամերիկամեքսիկական սահմանի մերձակայքում կամ, ասենք, Դոնի Ռոստովում: 

Ըստ այդմ, հնարավոր է դառնում արտագաղթի մեղմ թվեր ցույց տալ: Այնինչ, մասնագետների կարծիքով, վերջին առնվազն երեք տարին արտագաղթի ռեկորդային ցուցանիշներ ունենք: Հա, չհաշված ընտրությունները, երբ այդ մարդիկ նույնիսկ տեղյակ էլ չեն լինի, որ ՔՊ են ընտրել... Հարմար տարբերակ է, ինչ խոսք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее