BBC-ն այսօր անդրադարձել է ՀՀ-ում անցկացվող նախագահական ընտրություններին: Հոդվածում մասնավորապես ասվում է. «Հայաստանում այսօր սկսվեցին նախագահական ընտրությունները, որոնք այս անգամ ուղեկցվեցին մի շարք սկանդալներով: Թեկնածուներից մեկի վրա մահափորձ կատարվեց իսկ մյուսը` մինչև այսօր շարունակում է բողոքի հացադուլը:
Նախքան ընտրությունները փորձագետները հաստատում էին, որ երկրում առաջադրված ամենահզոր թեկնածուն գործող նախագահ Սերժ Սարգսյանն է: Սա պայմանավորված է նաև նրանով, որ իրական մրցակցություն ներկայացնող մասնակիցները` առանց մեկնաբանությունների ու բացատրությունների հանեցին իրենց թեկնածությունները»: