ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել է այն հրապարակումը, ըստ որի՝ BBC պարբերականում մարտի 1-ի գործի վերաբերյալ հրապարակումը տեղադրվել է իր միջնորդությամբ՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ցուցումով: Նա, մասնավորապես, գրել է
«Հրապարակված նյութն ապատեղեկատվություն է:

BBC-ի ռուսական ծառայության կողմից 07/08/2019թ.-ին հրապարակված «Кто расстрелял демонстрантов в Ереване в 2008 году? Следствие указало на отряд из Карабаха» հոդվածի կապակցությամբ կամ առնչությամբ ես ոչ մինչեւ ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելը, ոչ էլ, առավել եւս, դրանից հետո, որեւէ տեղեկություն, փաստաթուղթ կամ այլ նյութ որեւէ լրատվամիջոցի կամ դրա ներկայացուցչի կամ էլ օրենքով նախատեսված շրջանակից դուրս այլ անձի չեմ փոխանցել:
BBC-ի նշված նյութի հեղինակի հետ ես որեւէ շփում կամ առնչություն, միջնորդավորված կամ անմիջական, երբեւէ չեմ ունեցել: Մենք միմյանց հետ որեւէ շփում առհասարակ չունենք եւ չենք ունեցել»:
Կարդացեք նաև՝ Ո՞վ է 2008 թ. Երևանում կրակել ցուցարարների վրա. հետաքննությունը մատնանշում է ԼՂ ՊԲ զորքերին. BBC


