▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերեք դա չանվանենք պետության վերաբերմունք․ Մհեր Գրիգորյանը՝ զոհվածների դիերի պահման պայմանների մասին

Այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում Մհեր Գրիգորյանը, խոսելով Աբովյանում զոհված զինծառայողների դիերի պահման պայմանների մասին, նշել է․

«Բերեք դա չանվանենք պետության վերաբերմունք: Չի կարելի նման բան ասել»,- ասել է Գրիգորյանը, միևնույն ժամանակ նշելով, որ դա անընդունելի է.

«Բերեք հնարավորություն տանք, որ լիազոր մարմինները մանրամասնորեն ճշտեն պատճառները, հանգամանքները: Ես վստահ եմ, որ բաց բացատրություն կլինի»:

Ըստ Գրիգորյանի՝ երբ կլինի բաց բացատրություն, կլինի նաև գնահատականներ, թե ինչպես են աշխատանքները կազմակերպվել.

«Հարցը զգայուն է, այս պահին ավել բան չասեմ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее