▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերման է ենթարկվել 2 անձ... «Ամուլսարը հանք չի դառնա» գոռալով կտրել են ՌԴ քաղաքացի հանդիսացող գնդևազցու ականջը

«Վիճաբանության արդյունքում բերման են ենթարկվել 2 քաղաքացի, մեկ անձ այս պահին ձերբակալված է: Կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ»,- այս մասին Asekose.am-ին հատնեցին Ոստիկանության լրատվական բաժնից՝ մանրամասներ հաղորդելով երկու օր առաջ Վայոց ձորի Գնդեվազ գյուղում տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի մասին:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ օգոստոսի 24-ին, երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում, մի խումբ անձիք «Ամուլսարը հանք չի դառնա, Լիդիան հեռացիր» գոռգոռալով շրջել են Գնդեվազի փողոցներում, իսկ երբ երկու տղամարդ փորձել են հանգստացնել նրանց, վիճաբանության մասնակից են դարձել: Արդյունքում՝ ակցիա իրականացնող խումբը կտրել է նրանցից մեկի ականջը, ով, ի դեպ, ՌԴ քաղաքացի է, իսկ մյուսին՝ ծեծի ենթարկել:  

Ավելացնենք, որ մեզ հետ զրույցում Ոստիկանության ներկայացուցիչը դեպքի մասին այլ տեղեկություններ չհաղորդեց:

Տեսանյութը՝ Շիրակ Բունիաթյանի ֆեյսբուքյան էջից 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее