▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերման է ենթարկվել «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբայրը

Օգոստոսի 6-ին ոստիկանները բերման են ենթարկել Օշական գյուղի բնակիչ՝ 63-ամյա Սաշա Մելիքյանին, որը «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբայրն է, ով նույնպես հանցավոր աշխարհում «հեղինակություն վայելող է» և նրան ավելի շատ ճանաչում են «Թուրք» մականվամբ։

 

 

 

 

 

 

 

 

 

shamshyan.com-ն է գրում և նշում, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ այցելել են Օշական գյուղի նախկին գարեջրատան տարածքում հայտնաբերել են 3 հատ ծաղկաման։ Պարզվել է, որ ծաղկամանի մեջ աճեցվել է 40-ից ավելի կանեփանման բույս, իսկ մի մասն էլ հայտնաբերվել է հողամասում։ Այդ վայրից էլ բերման է ենթարկվել Սաշա Մելիքյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее