▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոն

Մոտ մեկ ժամ առաջ Կենտրոնական (Կիլիկիա) ավտոկայանից բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգո մականունով հայտնի Ռուբեն Կոստանյանը:

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունը, սակայն չասացին, թե նա ինչ կասկածանքով է բերման ենթարկվել,-այս մասին հայտնում է armtimes.com-ը:

Հիշեցնենք, որ քրեական հեղինակություն Բոգոյի անունը շոշափվում է մի շարք աղմկահարույց դեպքերով: Մասնավորապես, ըստ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի, Բոգոն արդեն երկար ժամանակ է՝ ազդում է «Երեւան-Արմավիր» կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի ուղեւորահոսքի վրա՝ սեփական ավտոմեքենաներով նշված երթուղով ուղեւորափոխադրում իրականացնելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее