Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 14 անձինք՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հակակոռուպցիոն կոմիտե
***
«Այս պահին 14 անձ բերման է ենթարկվել։ Իմ տվյալներով՝ նույն անհեթեթ մեղադրանք է՝ բարեգործության արգելիքի հետ կապված, նույնը, ինչ առաջադրվել էր Գոհար Ղումաշյանին։ Սա փորձ է քրեական գործիքակազմով փորձլ վախեցնել մեզ և խոչնդոտել մեր գործունեությանը։Սա նաև փորձ է իշխող ուժի համար իրբև հիմքեր ապահովել, որպեսզի չգրանցեն մեր ուժը, բայց նշեմ, որ մենք կանգ չենք առնելու»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
Դիտեք նաև՝
***
Առավոտյան շուտ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներում իրականացվել են խուզարկություններ, և շուրջ 11 անձ տարվել է անհայտ ուղղություններով․ ասաց փաստաբան Յուրա Դիլանյանը։
«Մինչ այս պահը չենք կարողանում իմանալ, թե անձինքն ինչի համար են տարվել, ինչ կարգավիճակով։ Ներկայացրել ենք փաստաթղթեր, դիմումներ, հիմքեր, որ իրավունք ունենք մասնակցելու արդեն մեր վստահորդների համար կատարվելիք վարույթային–քննչական գործողություններին, բայց ապարդյուն»,–ասաց նա։
Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ և համակիրներ, նաև` կին թեկնածու, սոցցանցում հայտնել է կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Նա նաև նշել է, որ խոչընդոտում են փաստաբանների մուտքը, բայց իրենք գնում են Հակակոռուպցիոն կոմիտե։
Մելոյանը նաև դիմել է կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններին` կոչ անելով չլռել։


