▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերման ենթարկված «Վեդի Ալկո»-ի սեփականատիրոջն ու որդուն բաց են թողել

Պուշկինի փողոցում հուլիսի 7–ին տեղի ունեցած միջադեպի համար բերման ենթարկված «Վեդի Ալկո»-ի սեփականատեր Մանվել Ղազարյանին և նրա որդիներին երեկ բաց են թողել։ Ոստիկանությունից   հայտնում են, որ փաստի կապակցությամբ ոստիկանության կենտրոնական բաժնում հետաքննություն է ընթանում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ավելի վաղ shamshyan.com-ը  գրել էր այս մասին ու նշել, որ նշված անձինք բերման են ենթարկվել Պուշկինի 21/3 հասցեի մոտից:

Գիշերը,  ժամը 01:25-ի սահմաններում Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը ունեցել է քթոսկրի կոտրվածք, գլխուղեղի ցնցում, իսկ մյուսը՝ աջ մասի պարանոցային վնասվածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հերացու հիվանդանոցի բժիշկներինվհաջողվել է փրկել վիրավորների կյանքը, ովքեր այս պահին գտնվում են բժիշկների հսկողության տակ: Բժիշկների շնորհիվ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանց վրա հարձակվողներից մեկը հայտնի գործարար, Վեդի Ալկո-ի սեփականատեր Մանվելն է եղել, իսկ հարձակվողներից Դավիթն ու Գառնիկը նրա տղաներն են: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее