civilnet.am-ը գրում է, որ Բեյրութից Հալեպ մեկնող երկու ավտոբուսներ նոյեմբերի 12-ին և 14-ին Լիբանանի տարածքում հարձակման են ենթարկվել զինյալների կողմից:
«Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջը նշում է, որ Լիբանանի Տրիպոլի քաղաքում զինյալների խմբերն ավտոբուսներին ստիպել են կանգ առնել։ Նրանք կողոպտել են բոլոր ուղևորներին՝ վերցրելով նրանց փաստաթղթերը, բջջայինները և այլ իրեր։
Նոյեմբերի 14-ին՝ Հալեպի կենտրոնում՝ Մունշիեի շրջանում, հացի փռի մոտ հրթիռի պայթյունի հետևանքով զոհվել էր ազգությամբ հայ, 1966թ․ ծնված Գևորգ Պողոսյանը։ Իսկ նոյեմբերի 13-ին Հալեպի հայաշատ Վիլլաներ թաղամասը ենթարկվել էր հրթիռահոծման, որի հետևանքով վիրավորվել էր 5 հայ՝ Հակոբ Դավոյանը, Հարութ Պազարպաշյանը, Րաֆֆի Պերպերյանը, Ջորջ Գևորգը, Տիգրան Մանուկյանը։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում