▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բեյրութում ուժեղ պայթյունից հայ է մահացել. ԱԳՆ

Բեյրութում  այսօր տեղի ունեցած ուժեղ պայթյունից հայ է մահացել: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

«Լիբանանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ: Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց։ Պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը»:

Հայտնի է դարձել, որ  պայթյունից  մահացող հայը  քաղաքական  գործիչ   Նազար  Նաջարյանն է։

Դիտեք նաև՝ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее