▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի դեմ ցուցմունք տված Վյաչեսլավ Հարությունովին մեղադրանք է առաջադրվել

ԲՀԿ–ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ հաղորդում տված Վյաչեսլավ Հարությունովը, ով հետո հրաժարվել էր սեփական ցուցմունքից, մեղադրանք է առաջադրվել՝ սուտ ցուցմունք տալու համար։ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վյաչեսլավ Հարությունովը ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ քննվող քրեական գործով հանդիսանալով տուժող, նախազգուշացված լինելով սուտ ցուցմունք տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գործի նախաքննության և դատաքննության ընթացքում տվել է սուտ ցուցմունք:

Հարությունովի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է՝ չհեռանալու մասին ստորագրությունը։ Գործը ուղարկվել է դատարան և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 2-ին` «Օլիմպավան» մարզահամալիրում Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեղի ունեցած Հայաստանի բռնցքամարտիկների ֆեդերացիայի ժողովի ավարտից հետո միջադեպ էր տեղի ունեցել։ Ըստ քննության տվյալների՝ մարզահամալիրի հանդիպումների դահլիճում, Էդուարդ Բաբայանը` խմբով, Հարությունովին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։

 

 

 

 

 

 

 

 

 

Դեպքից հետո Հարությունովը իրավապահներին հայտնել էր, որ իրեն նախ հարվածել է Գագիկ Ծառուկյանը, ապա Էդուարդ Բաբայանը, սակայն օրեր անց հայտարարել, որ ցուցմունք տալու պահին գտնվել է դեղերի ազդեցության տակ և սխալ հայտարարություններ արել. Ըստ տուժողի՝ իրականում իր ոտքը սայթաքել է և ընկել է, ինչի արդյունքում և վնասվածքներ է ստացել։ Հարությունովը նաև պնդել է, որ ջերմ հարաբերություններ ունի Գագիկ Ծառուկյանի հետ։

 

 

 

 

 

 

 

Էդուարդ Բաբայանին մեղադրանք առաջադրվեց Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար և նա կալանավորվել էր։ Բաբայանը 2018թ. օգոստոսի 21–ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: 
2019թ. ապրիլի 5–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ԲՀԿ–ական պատգամավոր Էդուարդ Բաբայանին դատապարտել է 3.5 տարվա ազատազրկման, սակայն, նա համաներմամբ ազատ է արձակվել։

Կարդացեք նաև՝ Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացնում․ Ինչու՞ է ձերբակալվել Ծառուկյանի անվտանգության ղեկավարը

Համացանցում հայտնվել է Գագիկ Ծառուկյանի և Վյաչեսլավ Հարությունովի զրույցի տեսագրությունը

«Օլիմպավան»-ում ծեծկռտուքի գործով ստուգվում է Գագիկ Ծառուկյանի մասնակցության հարցը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее