▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ական պատգամավորը ծեծել է Սուրեն Սուրենյանցին. hraparak.am

hraparak.am-ը գրում է, որ երեկ` դեկտեմբերի 14-ի երեկոյան, ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Լենինգրադյան փողոցում գտնվող «Չերի» ռեստորանում: Ըստ տեղեկությունների`  ԲՀԿ ֆրակցիայի պատգամավոր Վահան Կարապետյանն ու Սուրեն Սուրենյանցը վիճել են միմյանց հետ: Վեճն այնքան է թեժացել, որ ԲՀԿ-ական պատգամավորը ազատություն է տվել ձեռքերին: Վերջինս քաշքշել է Սուրենյանցին, ապա ապտակներ հասցրել: Միայն ռեստորանի աշխատակիցների ու ներկաների միջամտությունից հետո է հաջողվել բաժանել նրանց:

Թե ինչն է եղել միջադեպի պատճառը, դեռևս չի հաջողվել ճշտել:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее