Արդեն տեղեկացրել ենք, որ , երեքշաբթի, Աազգային ժողովում ներկայացվել էր բնապահպանական ոլորտի նախագծերի մեկ այլ փաթեթ, բայց պատգամավորների մի մասը, օգտվելով նախարարի ներկայությունից, հարցեր ուղղեց Սևանի վերաբերյալ։ ԲՀԿ պատգամավոր Հրանտ Մադաթյանն ասել է, որ տարիներ առաջ առաջարկել էր մաքրել Սևանի ափամերձ տարածքը, որպեսզի ջրի մակարդակի բարձրանալուց հետո էկոլոգիական խնդիրներ չառաջանան։ Պատգամավորը նախարարին հարցրել է՝ հարմար չե՞ն գտնում Սևանի մակարդակն իջեցնել, տարածքը մաքրել, հետո բարձրացնել։

Նախարար Էրիկ Գրիգորյանը կտրականապես մերժեց այդպիսի առաջարկի իրագործումն ու ասել է, որ սահմանված մակարդակն իրենց համար դեռ միայն առաջին փուլի ուղենիշ է, ու լճի ջուրն է՛լ ավելի շատ պետք է բարձրանա։
Մանրամասն՝ տեսանյութում


