▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը. Իվետա Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում դաշինքով կամ առանց դաշինքի մասնակցության վերաբերյալ դեռ քննարկումներ չի անցկացրել:

«Արմենպրես»-ի  հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության անդամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

«Մասնակցության ձևաչափի վերաբերյալ կուսակցությունում դեռ քննարկում չի եղել: Երբ կլինի քննարկում, այդ մասին հավուր պատշաճի կտեղեկացնենք հանրությանը»,-ասաց Տոնոյանը:

Հարցին՝  նախընտրական ցուցակի մասով որոշակիություն կա արդյոք, Տոնոյանը պատասխանեց, որ դեռ ընթացիկ քննարկումների մեջ են, երբ  կլինի վերջնական ձևավորված ցուցակ, կհրապարակեն: Սակայն  նա հաստատեց, որ ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը:

 



Հիշեցնենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ-ի դեկտեմբերի 9-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее