ԲՀԿ-ն որոշել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ավարտին ներգրավվել նաև Գագիկ Ծառուկյանին. այս մասին գրում է «Ժամանակ» թերթը: «Շաբաթ օրը «կանյաչնիի» բակում կուսակցական միջոցառում էր կազմակերպվել, որտեղ հարյուրավոր երիտասարդներ էին հավաքվել, և որին մասնակցում էր նաև Ծառուկյանը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ-ն նման մարդաշատ միջոցառում էր կազմակերպել՝ ցույց տալու համար, որ իր հավաքներն էլ բազմամարդ են լինում: Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ ԲՀԿ պատգամավորներ Վարդան Օսկանյանի, Գուրգեն Արսենյանի և Նաիրա Զոհրաբյանի հանդիպումներին եկող մարդկանց թիվը չէր անցնում մի քանի տասնյակը: ԲՀԿ-ն փաստորեն, իր անդամներին ու ընտրողներին որոշել է քաջալերել «կանյաչնիի» հանդիպումով և Գ.Ծառուկյանի ներկայությամբ»: Թերթի տեղեկություններով՝ ԲՀԿ-ն ներքին քննարկումներով պարզել է, որ այս ընտրություններում իր հնարավորությունները այնքան էլ մեծ չեն և որոշել է մարտի մեջ նետել իր վերջին փամփուշտը՝ Գ. Ծառուկյանին:
ԲՀԿ-ի վերջին փամփուշտը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet