▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ին ձայն տալը վերջնարդյունքում բերում է արյունահեղությա՞ն

«Նայեք` երեկ ինչ կատարվեց Երևանի փողոցներում, մի փոքր բախում էր, չէ՞: Սա Րաֆֆի Հովհաննիսյանն էր, որ ավելի փոքր կուսակցությամբ մասնակցեց ու ահագին ձեն հավաքեց, պատկերացրեք, որ «Բարգավաճը» լիներ իր ավելի մեծ կուսակցությամբ, կազմակերպչական, նյութական հնարավորություններով, հավատացեք որ շատ ավելի թեժ էր լինելու, մենք շատ ավելի ձեն էինք հավաքելու, բայց նորից իրենք այլ թիվ էին գրելու, և մենք ստիպված էինք լինելու էսօր փողոցում լինելու: Բայց պատկերացրեք` մեր փողոցում լինելը ինչի կբերեր: Արդեն կբերեր արյունահեղության»,- ասել է Վարդան Օսկանյանը Նոր նորքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ: (1in.am)

Օսկանյանի հայտարարությունները միշտ էլ աչքի են ընկել իրենց յուրատիպությամբ, սա էլ պակասը չէ: Ուստի, Օսկանյանի այս հայտարարությունը նշանակում է՝
ա) ԲՀԿ-ի՝ ընտրություններին չմասնակցելու լեգիտիմացում, 
բ) ԲՀԿ որպես քաղաքական ուժի հզորության մատնանշում,
գ) «Արյունահեղության» հիշողությունների թարմացում նախըտրական քարոզչության շրջանում: 
Այսինքն՝ սա նշանակում է, որ ԲՀԿ-ին ձայն տալը վերջնարդյունքում բերում է արյունահեղության: 

Հ.Գ. ԲՀԿ-ի շահերից կբխի Վարդան Օսկանյանի նկատմամբ քարոզչությամբ զբաղվելու սահմանափակումներ սահմանելը, քանի, որ ինչ խոսում կամ հայտարարում է հակառակ էֆֆեկտ է ունենում հենց ԲՀԿ-ի համար:

 

Վահագն Սարոյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее