▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ն ամբողջությամբ վերցրեց կառավարությունը

ԲՀԿ-ն հայտարարեց, որ իրենց օրակարգում կառավարությանը մաս կազմելու հարց չկա: Դե իհարկե չկա, իսկ ինչու՞ պետք է լինի: ԲՀԿ-ն` ի դեմս խնամի Հովիկ Աբրահամյանի կառավարությունն ամբողջությամբ է վերցնում: Էլ 2-3 նախարարն ի՞նչներինա, որ մի հատ էլ ժողովուրդն ասի, թե գնաց մտավ կոալիցիա պաշտոնների համար: Շատ, շատ խելոք է գործում Ծառուկյան-Աբրահամյան-Քոչարյան եռանկյունին: 
Ասել եմ արդեն` սա Սերժ Սարգսյանի իշխանության ավարտի սկիզբն է: Ինչու՞: Շատ պարզ: Հրաշալի քառյակի մյուս 3 կուսակցությունները ԲՀԿ-ի գրպանում են, դրան կավելանան Քոչարյանի ու Աբրահամյանի ազդեցության տակ գտնվող պատգամավորները, կավելանա վարչական ռեսուրսը, կգումարվի անսահման ֆինանսական հնարավորությունները, որն ունեն այս երեք օլիգարխները ու…. Ու կսկսվի պլան Բ-ն` իշխանությունը ամբողջությամբ վերցնելու օպերացիան:

 

Արայիկ Արամյան


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее