2017թ. մայիսի 14-ին կկայանան Երևանի ավագանու ընտրությունները: Մասնակցում են ՀՀԿ-ն, «Ելք»-ը և «Երկիր ծիրանի»-ն:
Ազգագարագետ, հրապարակախոս Հրանուշ Խառատյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ չմասնակցող ուժերին: Նրա կարծիքով՝ Ծառուկյանի թիմը միավորված է ՀՀԿ-ի հետ ու, գուցե, ավելին են խոստացել ԱԺ-ում, քան նախկինում էր:
«Երևի ՀՀԿ-ի հետ պայմանավորվել են, որ մեծ քաղաքական թռիչքի մասնակցեն: «Հայկական վերծնունդ»-ը դեռ իր վերքերն է լիզում, կարծում եմ, որ լուծումներ է փնտրում: ՀՅԴ-ի համար էլ շատ տխուր եմ: Ավանդական կուսակցություն է, ունի թաքուն կամ բացահայտ կողմնակիցներ, բայց այս ընթաքում այնքան մաշեց հավատավոր մարդկանց վստահությունը, որ վստահ եմ՝ խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարեց ՀՀԿ-ի օգնությամբ, ուստի ավագանու ընտրություններին 1-2 տեղ ստանալու համար որոշեց չմասնակցել ընտրություններին»,-նշեց Հրանուշ Խառատյանը:
Ազատ Արշակյանն էլ անդրադարձավ «Ելք»-ին՝ այն հետաքրքիր նախագիծ համարելով. ««Ելք»-ը թափանցիկ չէ, անհասկանալի է, թե ի՞նչ է այնտեղ կատարվում, չնայած մեծ շանսեր ունի: