▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ն գումար է բաժանել հանրահավաքներին մասնակցելու համար. ՀԿ-ն ձայնագրություն է ներկայացրել

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին պատկանող «Sut.am» կայքը ձայնագրություն է հրապարակել,  որում ներկայացված է, թե ինչպես է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գումար վճարել բազմաթիվ ակտիվիստների` ֆլեշմոբերին և հանրահավաքներին մասնակցելու դիմաց։

 Երևանի ավագանու ընտրությունների նախօրեին՝ սեպտեմբերի 22-ին «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանը և Արթուր Սաքունցը մամուլի ասուլիսով հանդես եկան, որի ընթացքում խոսվեց մի շարք խնդիրների մասին։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ասուլիսից րոպեներ առաջ Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ձեռք են բերվել հավաստի ապացույցներ` ԲՀԿ-ի հանրավահաքներին մասնակցելու դիմաց գումարներ բաժանելու մասին։

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Մենք հավաստի ապացույցներ ենք ձեռք բերել, որ «Բարգավաճ Հայաստանը» հանրահավաքներին մասնակցելու համար մարդկանց ապօրինաբար վճարել է: Ավելին, ԲՀԿ-ի ներկայացուցիչները վախեցնում են մեզ ազդարարողներին», – գրել է Իոաննիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее