▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ն` կոալիցիայու՞մ

Այսօր կամ վաղը կհրապարակվի նոր կառավարության կազմը: Թեև կառավարության ձևավորման վերջնաժամկետը մայիսի 9-ն է, սակայն, քանի որ այդ օրը ոչ աշխատանքային է, իշխանական կուլիսներում նշում են, որ ամեն ինչ կորոշվի մինչ այդ:

«Հայկական ժամանակը»-ն դեռ շաբաթներ առաջ գրել էր, որ նոր կառավարության կազմը կախված է լինելու Երևանի ավագանու ընտրություններից և ուժերի դասավորվածությունից: Երեկ քաղաքական կուլիսներում խոսվում էր՝ Ս. Սարգսյան- Գ. Ծառուկյան հնարավոր հանդիպման մասին, որը, ըստ որոշ տեղեկությունների, կարող է կայանալ այսօր: և ՀՀԿ-ից, և ԲՀԿ-ից, երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ մասնավոր զրույցներում հայտնել են, որ կոալիցիայի ձևավորման հարց դեռ չի քննարկվել:

ՀՀԿ-ն երեկ պաշտոնապես հայտարարեց, որ իրենք բաց են համագործակցության համար, թեև կուսակցության մի թևը կտրականապես դեմ է ԲՀԿ-ի՝ կոալիցիայում ընդգրկվելուն: Եթե կողմերը համաձայնության չգան, նոր կառավարության կազմում որևէ էական փոփոխություն, ինչպես վստահեցնում են ՀՀԿ-ականները, տեղի չի ունենալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее