Այս օրերին լրագրողները հարցնում են իմ կարծիքը կապված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմադիր դաշտի կոորդինատոր դառնալու և դրա հետ կապված պրոցեսների մասին։ Տարածված կարծիք կա, որ «Բարգավաճ Հայաստանը» ռուսական նախագիծ է։ Սակայն ես համոզված եմ, որ դա այդպես չէ։ «Բարգավաճ Հայաստանը» ուղղորդվել և շարունակում է կախյալ մնալ օրվա նախագահի աթոռը զբաղեցնող անձից, ներկայումս՝ Սերժ Սարգսյանից։ Օրինաչափ հարց է առաջանում, թե Սերժ Սարգսյանը ո՞ւմ նախագիծն է։ Ես կարծում եմ, որ նրան հաջողվել է երկար տարիներ խաղալ երկու լարի վրա, և արևմուտքի, և Կրեմլի։ Մեր ժողովուրդը պիտի նկատի ունենա այս հանգամանքը և այդ գործընթացների հետ որևէ հույս չկապելով գիտակցի, որ իրավիճակից ելքը ներկա համակարգից դուրս, ինքնակազմակերպման միջոցով զուգահեռ իշխանություն ձևավորելու ուղին է, որով այսօր գնում է Նախախորհրդարանը։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը վերջին շաբաթվա ընթացքում հանդիպումներ է անցնել ՀՅԴ, ՀԱԿ, Ժառանգություն կուսակցությունների պատվիրակությունների հետ` ըստ ԲՀԿ պաշտոնական հաղորդագրության` «քնարկելով երկրում ստեղծված իրավիճակը, քաղաքական և ավելի լայն հասարակական շերտերի կոնսոլիդացիայի միջոցով երկրում էական փոփոխությունների հասնելու ուղիները»: