▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Bild. «Վացկեն ու Տուխելը ցանկություն չունեն բաց թողնել Օբամեյանգին ու Մխիթարյանին»

Գերմանական Bild-ի հաղորդմամբ Դորտմունդի «Բորուսսիան» այս տրանֆերային պատուհանի ընթացքում չի վաճառի թիմի առաջատարներ Պյեռ-Էմերիկ Օբամեյանգինու Հենրիխ Մխիթարյանին:

Ըստ աղբյուրի` ակումբի գլխավոր տնօրեն Հանս-Յոախիմ Վացկեն ու գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը հաստատել են, որ երկու ֆուտբոլիստներն էլ չեն լքի դորտմունդյան ակումբը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Յուվենթուսը»: 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը դորտմունդցիների հետ ավարտվում է 2017թ.-ի, և նա հրաժարվել է երկարաձգել այն:

Աղբյուրը՝ ArmFootball.com

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее