▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բիշքեկում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ լեզվակռիվ է տեղի ունեցել

armtimes.com-ը գրում է. Սեպտեմբերի 16-ին Բիշքեկում կայացած ԱՊՀ անդամ երկրների նախագահների գագաթնաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ լեզվակռիվ է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացրել է ադրբեջանական ընդդիմադիր Contact.az կայքը, գագաթնաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանը Ադրբեջանին մեղադրել է ապրիլյան պատերազմի եւ դրան հաջորդած շրջանում հրադադարը խատելու մեջ:

Սարգսյանի ելույթից հետո Իլհամ Ալիեւը ելույթի արտահերթ իրավունք է խնդրել: Արտահերթ ելույթում Ալիեւն ասել է. «Հայկական կողմն իր այդ բողոքներով արդեն հոգնեցրել է միջազգային կառույցներին: Հակասական իրավիճակ է. Հայաստանը գրավել է ինքնիշխան պետության տարածքը, խախտել դրա տարածքային ամբողջականությունը, վտարել բնիկ ադրբեջանական բնակչությանը եւ զբաղվում է բանակցություններ վարելու պատրանքով: Նրանք խաղաղություն չեն ուզում, նրանք ուզում են մեր տարածքները մշտապես պահել իրենց վերահսկողության տակ եւ ամենուրեք Ադրբեջանին մեղադրել, թե մենք ինչ-որ բան ենք խախտում: Մենք տուժող կողմ ենք: Մենք ոչ մի երկրի տարածք չենք գրավել: Մեր տարածքներն են օկուպացիայի տակ»:

Ի պատասպան Սերժ Սարգսյանն արձագանքել է. «Ստերին պատասխանելու իմաստ չկա»:

Այնուահետեւ հաջորդել է Ալիեւի պատասխանը Սարգսյանին. «Ստերին ես արդեն պատասխանել եմ»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее