▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բժիշկները երեխային տղայի տեղը աղջիկ են «սարքել»

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2004 թվականին Կոլումբիայի հիվանդանոցներից մեկում երեխա է ծնվել կանացի և տղամարդու սեռական օրգաններով: Տարօրինակ նորածնին որդեգրման են հանձնել, քանի որ նրա մայրն ու հայրը զրկվել են ծնողական իրավունքներից. այս մասին գրում  է mignews.ru-ն:

Երեխայի նոր ծնողները` Պեմ և Մարի Քրոուֆորդները, հանգիստ են վերաբերվել երեխայի մոտ կանացի և տղամարդու օրգանների առկայությանը: Սակայն այս հարցը մտահոգել է սոցիալական ծառայությունների աշխատակիցներին. նրանք համոզված էին, որ փոքրիկ ամերիկացին պիտի միայն մեկ սեռի սեռական օրգաններով մնա: 16 ամսականում փոքրիկին վիրահատեցին` թողենոլվ միայն կանացի սեռական օրգանները: Պեմն ու Մարկը 7 տարի երեխային դաստիարակել են որպես աղջիկ, նրա համար աղջկական խաղալիքներ ու զգեստներ գնել, սակայն 8 տարեկանում աղջիկը ծնողներին խոստովանել է, որ իրեն տղա է զգում:
Ամուսինները որոշել են աջակցել երեխային` թույլատրելով կտրել մազերը, ամբողջովին փոխել զգեստապահարանը: Այնուհետ Քրոուֆորդները դիմել են իրավաբաններին` պահանջելով պարզել, թե ինչպես է ստացվել, որ սոցծառայության աշխատակիցները և բժիշկները երեխայի սեռի ընտրության հարցում սխալ որոշում են կայացրել` կոպտորեն խախտելով օրենքը: «Մենք պարզել ենք, որ վիրահատությունը բժշկական անհրաժեշտություն չէր, և բժիշկները չպիտի վիրահատություն կատարեին` առանց հիվանդի համաձայնության: Համաձայն գործող օրենսդրության` սեռի փոփոխությունը պետք է կատարվի միայն այն ժամանակ, երբ երեխան ավելի մեծ կլինի և իր ինքնության հարցում կկարողանա կողմնորոշվել:  Նման գործելակերպը պետք է դադարեցվի: Մենք պետք է արգելենք մանկական օրգանիզմների ձևախեղումը: Ծնողները պետք է տեղեկացված լինեն իրենց ու իրենց երեխաների իրավունքների մասին»,- լրագրողներին ասել է երեխայի մայրը` Պեմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее