▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բժշկական դիմակ արտադրող արտադրամասերից մեկը ժամանավորապես փակ է. այնտեղ կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել

Տավուշի մարզում գործող «Տավուշ տեքստիլ»-ի արտադրամասերից մեկում, որը Բերդ քաղաքում է, COVID-19-ի մի քանի դեպք է գրանցվել, որի պատճառով արտադրամասը փակվել է։

Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը, ում հետ զրույցում Բերդի համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը հաստատել է լուրը, որ դեպքերն իրենց մոտ են գրանցվել։ Նախնական տվյալներով՝ արտադրամասը փակվել է մեկ շաբաթով։

Համայնքապետի խոսքով՝ քաղաքում եւ արտադրամասում այժմ բռնկում չկա: Նա նշել է, որ վարակվածների հստակ թիվ չգիտի, բայց եթե չի սխալվում, 4-5 դեպք է գրանցվել։ Շփման շրջանակը պարզվել է, կոնտակտավորները բոլորը մեկուսացվել են․ 

«Ամենակարեւորը՝ օջախները գիտենք, ժողովուրդը լսում է, ինքնամեկուսացված մնում են, այդ պահի դրությամբ բռնկման վտանգ չկա»,- ասել է նա:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее