▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բժշկական հաստատություններում կլինեն նախարարության ներկայացուցիչներ`վերահսկելու ծառայությունները

Առողջապահության նախարարությունը առանձնահատուկ վերահսկողություն է սահմանելու մեծ ծավալով պետպատվեր իրականացնող բուժհաստատությունների նկատմամբ: Թեմային այսօր նախ անդրադարձել է նախարար Արսեն Թորոսյանի խոհրդական Աշոտ Սարգսյանը, ապա նախարարն է ներկայացրել որոշակի մանրամասներ:

 

 

 

 

 

«Մենք հետևողական ենք առողջապահական ոլորտում մեր կողմից իրականացվող փոփոխություններին: ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում մոտ ապագայում կլինեն նախարարության աշխատակիցներ, ում դուք կարող եք տեղում դիմել խնդիրների դեպքում: Այս մոդելի կիրառումը սկսվում է ինձնից եւ ուրեմն, ես այսօրվանից կլինեմ «Արմենիա» ԲԿ-ում (Հանրապետական հիվանդանոց), որպեսզի հետևեմ պետպատվերով մատուցվող ծառայությունների որակին»,- նշել է Աշոտ Սարգսյանը։

«Այո՛։ Փոփոխությունների հանդեպ հետևողական ենք լինելու։ Մոտ 2 ամսից ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալությունը մշտական ներկայացուցիչներ է ունենալու մայրաքաղաքի 1մլրդ և ավելի դրամ պետական պատվեր ունեցող բժշկական հաստատություններում, ովքեր տեղում վերահսկելու են ծառայությունների մատուցման ընթացքը»,- հավելել է առողջապահության նախարարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее