▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԲՄՎ» մակնիշի մեքենայից կրակոցներ են արձակել և սատկեցրել փողոցային երկու շուն

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 16:55-ին, ոստիկանություն է զանգահարել Կուրղինյան փողոցի մի բնակչուհի և հայտնել, որ նախորդ օրը ցերեկը Երևանի թիվ 116 հիմնական դպրոցի բակում «ԲՄՎ» մակնիշի մեքենայից կրակոցներ են արձակել և սատկեցրել փողոցային երկու շուն:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, Մալաթիայի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ արարքը կատարել է Դավիթաշենի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքների շնորհիվ նա ինքնակամ ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել «ՏՕԶ-8» տիպի հրացանը:

Նախապատրաստվում են նյութեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее