Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է գրել՝ նշելով սակայն, որ դեռևս որոշված չէ՝ կվերանշանակվի բնապահպանության նախարարի պաշտոնում, թե ոչ:

«Թիմն է որոշում՝ ով որտեղ է աշխատում: Այնտեղ, որտեղ ես աշխատում եմ, իմ գործն եմ անում, մնացածը թիմով կորոշենք: Ես հակված եմ գործադիրում աշխատելու»,- ասել է Էրիկ Գրիգորյանը:


