▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բնակավայրերը գտնվում են ԼՂՀ վերահսկողության ներքո

ՀՀ Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ: Գործադիրի անդամները հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը: Ապա ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը զեկուցեց առաջնագծում տիրող իրավիճակի մասին: «Ադրբեջանի կողմից սանձազերծված գորոծողությունները աննախադեպ էին 1994 թվ. զինադադարից հետո, այլ ընդհանրապես Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո, հաշվի առնելով մի քանի հանգամանքներ: Առաջին հերթին ռազմական տեսանկյունից, որ շփման գծի ողջ երկայնքով կիրառվող կրակի խթությունը, կիրառվող ռազմական տեխնիկայի տեսակները,որի մասին նաեւ պարբերաբար իրազեկվել է մեր հասարակությունը, ներգրաված ուժերի եւ միջոցների շարունակական մոտեցումը առաջնային գծին, կորուստների մեծ քանակը»,- ասաց Օհանյանը, հավելելով, որ Ադրբեջանի կորուստները համեմատած ԲՊ բազմաթիվ էին, տասը անգամից ավել: «Հակամարտող ուժերի մարտական պատրաստությանն աստիճանը հրադադարից ի վեր, որովհետեւ զգալի աշխատանքներ են տարվել բարեփոխումների եւ ԶՈՒ մարտունակության բարձրացման ուղղությամբ, վարձկանների, ահաբեկիչների առկայությունը Ադրբեջանի ԶՈՒ տարբեր ուղղություններում կիրառման ընթացքում եւ դրանց կիրառումը», -շարունակեց ՊՆ-ը:

Խոսելով իրավական գործընթացից, Սեյրան Օհանյանը նշեց, որ Ադրբեջանի ագրեսիայի բնույթը աննախադեպ էր: «Նույնիսկ եթե նրանք ասում են, որ այդ բնույթի, լայնամասշտաբությամբ իրականացվող գործողություները թույլ են տալիս ասելու, որ դրանք նախօրոք նախապատսրաստված եւ ոչ անհամաչափ գործողություններ էին: Ադրբեջանի զինծառայողների, դիակների, ռազմական տեխնիկայի առկայությունը, որի մասին մեր հանրությունը իրազեկվել է»,- ասաց Օհանյանը: «Հումանիտար տեսանկյունից: Ակնհայտ է ռազմական գործողությունների առկայությունը, գլխատումները եւ սանձազերծված գործողությունների լայնամասշտաբ լինելը: Մեր համար ակնհայտ է, մեր հասարակական համախմբումը, կամավորական շարժման համախմբումը կարելի է ասել վերածնունդ»,- իր խոսքում նշեց Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ բազմաթիվ քաղաքացիներ են մեկնել ԼՂՀ պաշտպանելու սահմանը: Նրա խոսքով Ադրբեջանը ոչնչի չի հասել: «Այն տեղեկությունները, թե մի քանի բնականավայրեր իրենց մոտ է գտնվում, տվյալ բնակավայրերը դրանք են` Թալիշ, Սեյսուլա, դրանք գտնվում են ԼՂՀ պաշտպանության խորքում»,- նշեց Սեյրան Օհանյանը: Նա ասաց, որ պետք է ազգովի գլուխ խոնարհենք մեր զինվորների, ազատամարտիկների առաջ, որ համատեղ ուժերով կարողացանք Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունները ետ մղել:

«Այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել կրակի դադարեցման ուղղությամբ, գիտեք, որ Մոսկվայում հանդիպել են երկու պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը»,- ասաց Օհանյանը, հավելելով, որ ԼՂՀ պաշտպանության բանակը զգոն է, եւ պատրաստ է ոչ միայն դիմակայելու հակառակորդին, այլ հետագա գործողությունները կասեցնել: Իսկ վարչապետ Աբրահամյանն էլ եզրափակեց. «Այս համակարտությունը ապացուցեց Հայաստան- Սփյուռք- Արցախ եռամիասնությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее