▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլոր մարդկանց հայի վերածող երեխան` «Երեկոյան Ուրգանտի» հյուր

Ռուսական «Առաջին ալիքի» եթերում հեռարձակվող «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման նոյեմբերի 18-ի թողարկմանը երեխաներից մեկը, խոսելով իր թաքնված տաղանդների մասին, նշել է, թե կարող է «բոլոր մարդկանց վերածել հայի»:

Հաղորդավար Ուրգանտը խնդրում է աղջկան բոլոր մարդկանց վերածել հայերի: «Միայն ասա ազգանունդ»,- ասում է երեխան և ի պատասխան հնչեցված ազգանունների` դրանց ավելացնում «յան» մասնիկը:

Մի քանի ազգանուններից հետո հաղորդավարն առաջարկում է փորձել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ազգանունը, որն աղջիկն անում է դժվարությամբ: «Տեսնում ես` չի ստացվում, չի աշխատում, ավելի հստակ` ոչ բոլորի հետ է աշխատում քո կարողությունը»,- ժպտալով նշում է Ուրգանտը:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее