Այսօր ԱԺ քառօրյայի հերթական նիստի ընթացքում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, խոսելով բյուջեի կատարողականի մասին նաև որոշ վիճակագրական տվյալներ է ներկայացրել` մասնավորապես նշելով, որ 2012-2013 թթ ուստարվա ընթացքում Հայաստանում դպրոցների աշակերտների թիվը նվազել է մոտավորապես 18 հազարով: Ընդ որում`2011-2012 թթ Հայաստանից գնացել է 5081 աշակերտ, իսկ 2012-2013 թթ` 4787 աշակերտ: Պատգամավորի խոսքով` աճել է նաև ինքնասպանությունների թիվը:
Շարունակելով ելույթը` Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է.
«Հանրությունն ահազանգում էր, ասում էր` էն մարդուն որ պահում եք Սյունիքի մարզպետի կարգավիճակում, դոշից մեդալներ եք կախում, այդ մարդը չարիք է: Ասում էին` հերյուրանք է, համոզվեցինք, որ «հերյուրանք» էր: Ասում էին, որ Ներսես նազարյանը գեներալական «պագոնների» տակ բիզնես է անում, ասում էին` հերյուրանք է: Այսօր մամուլում կարդացինք, թե ինչպես են Ներսես Նազարյանի որդուն դիմավորել օդանակավակայնում, հերթական «հերյուրանքն» էր: Ասում էին` ՊԵԿ-ի նախագահի համար ՊԵԿ-ը դարձել է բիզնեսի տանիք, ասում էին` հերյուրանք է: Նա ոչ մի բիզնես չունի, բոլոր բիզնեսները նրա որդունն են, եղբորորդունը: Բոլորը միլիոնատերեր են, բոլորը. արդար ձևով դարձել են միլիոնատեր»:
Եզրափակելով ելույթը` Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու բյուջեի կատարողականին, քանի որ ի դժբախտություն ոմանց` ինքը կարողանում է տարբերակել հերյուրանքը իրականությունից: