▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բոլորը պետք է կանգնած լինեին մարդու կողքը, ում ջեբն Արցախը հանձնողները *** են գցել»

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի գրառումը. «Մխիթար Գալեյանը զոհվել է Արցախը պաշտպանելու մարտում։
Հայաստանի իշխանությունները դավաճանել են Արցախը և անարգել Մխիթար Գալեյանի հիշատակը։
Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, ընդվզել է դավաճան իշխանության դեմ, քանի որ դավաճանները անարգել են այն, ինչի համար իր որդին կյանքն է տվել։
Դավաճան իշխանությունը Գարիկ Գալեյանի ջեբը պլան է գցել ու կալանավորել, այն բանի համար, որ նա ընդզվել է Արցախը հանձնող դավաճանների դեմ՝ շարունակելով պաշտպանել Հայաստանն ու Արցախը, այն, ինչի համար իր որդին կյանք է տվել։
Դավաճան իշխանությունը նսեմացնում է Արցախի պաշտպանության, այսինքն մեզ համար զոհված տղային և նրա հորը։
Կա՞ որևէ մեկը, որ կարծում է, թե ստախոս դավաճանները Գարիկ Գալեյանին օրինական են կալանավորել։
Դժվար, չէ՞։
Էդ պարագայում բոլոր նրանք, ովքեր կենացներ են ասում սահմանում կանգնած զինվորների համար, իրենց ներկայացումների վերջում զինվորներին հարգանքի տուրք են մատուցում, բայց ասում են, թե իրանց տղան 18 կդառնա ու կորոշի բանակում ծառայելու ա, թե չէ, ովքեր Արցախը հանձնելու Սնուփ Դոգի հետ բարձրանալու են բեմում երգեն ու ձև են տալիս, թե Արցախ բառը շրջանառելով՝ օգուտ են տալու, ովքեր գնացել են ապրեն Արցախում, որ ցույց տան, որ իրենց ներկայությամբ հնարավոր է պահել Արցախը, ովքեր միջոցառումներ են չեղարկում Արցախում տիրող իրավիճակի պատճառով, ովքեր երգեր ու ֆիլմեր են նվիրում Արցախին, և ովքեր նկարներ ու պերֆորմանսներ են անում Արցախի համար, ովքեր ասում են Արցախը մերն ա, բայց դե սաղ իշխանություններն էլ նույնն են, ովքեր ասում են, որ Ռուսաստանը մեզ քաշեց և ովքեր Ռուսաստանին են մեղադրում, բայց իրանց տղաներին Կանադա են ուղարկել, որ չծառայեն բանակում, ովքեր ասում են՝ Արևմուտքն է մեզ քաշում և ովքեր ասում են՝ մեր տեղն ամեն ինչ որոշված ա, ովքեր Արցախի օրակարգով քաղաքապետի ընտրություններին են մասնակցում՝ արդարացիորեն ասելով, որ Երևանի ավագանու այս ընտրությունները քաղաքական է ու այս իշխանությանը հեռացնելու միջոց է, բոլոր բոլորը ովքեր Արցախի համար 3 տարի կամ 9 ամիս տագնապով են ապրում պետք է կանգնած լինեին մարդու կողքը ում ջեբը Արցախը հանձնող դավաճանները պլան են գցել, քանի որ նա չի հանդուրժում, որ դավաճանները անարգում են այն, ինչի համար իր որդու կյանքը ընդհատվել է։
Երկու օր ա անցել, ինչ բռնել են Գարիկ Գալեյանին։ Էրկու ամիս կալանք են տվել այն բանի համար, որ նրա որդին զոհվել ա Արցախը պաշտպանելիս և հայրը չի ընդունում Արցախի հանձնումը։
Դժվար չի կենացներին համապատասխան ապրել, ընդամենը պետք ա կենացին համապատասխան գործել։ Հայրենիքը պաշտպանվում ա, երբ հայրենիքի մարդիկ են պաշտպանվում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее