▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորիս պարզ է՝ մարզպետարանները ուռճացված հաստիքացուցակներ ունեն․ Վարազդատ Կարապետյան

Կառավարությունը պետք է շատ կոնկրետ քայլերի գնա մարզպետարանների աշխատակազմերի հստակեցման հարցում, որովհետև ակնհայտ է, որ մարզպետարաններն ուռճացված հաստիքացուցակներ ունեն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։

Նրա խոսքերով՝ պատճառն այն է, որ մարզպետարանները ստեղծվելիս մեծ բաժիններով գործառույթներ են վերցրել և՛ համայնքներից, և՛ պետական կառավարման համակարգից։ «Եվ ձևավորվել է առավելապես արհեստական ինստիտուտ… մենք պետք է այդ հարցին պատասխանենք՝ համայնքները միավորելուց հետո մարզպետարան մեր երկրին պետք լինելո՞ւ է, թե՞ ոչ»,- ասաց Կարապետյանը։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее