Ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը գրառում է կատարել իր էջում.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ է։
ՈՒՍՏԻ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՐՑԱԽԻ ԴԵՄ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄ ՀՀ-Ի ԴԵՄ՝ անկախ ամեն ինչից։
Սրանք պարզ ռազմավարական ճշմարտություններ են, որոնք չեն գիտակցում միայն հայկական միջավայրում օտարի բուծած անմեղսունակ տարրերը։ Վաղուց ժամանակն է, որ նրանք ընդմիշտ լքեն քաղաքական ասպարեզը և տեղ տրվի ազգային մտայնություն և լայն պատրաստություն ունեցող կադրերին։ Որովհետև բոլորիս սպասվում են նոր և ծանր փորձություններ։ Հապաղելը հղի է անդառնալի հետևանքներով»:


