▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորն իմ բարեկամն են, այդ թվում՝ Դուք. Գալուստ Սահակյան

Այսօր համացանցում լուրեր էին շրջանառվում, թե իբր ՀՀԿ հայտնի տատիկը ԱԺ ՀՀԿ խմբակցության  ղեկավար Գալուստ Սահակյանի ոչ հարազատ  քույրն է և իբր  այս մասին հայտնել է ՀՀԿ-ականներից մեկը: Ըստ լուրերի՝  այդ աղբյուրը նշել է, որ տատիկին ամեն անգամ «թեժ կետեր» ուղարկելիս վճարում են որոշակի գումար:  Եվ որ այդ բարեկամական կապը խիստ գաղտնի է պահվում:

ASEKOSE.am-ի թղթակիցը ԱԺ ՀՀԿ խմբակցության  ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք պատրաստվում է այս  լուրերը հերքել կամ ինչ-որ կերպ արձագանքել:

Ի պատասխան մեր հարցին՝ Գալուստ Սահակյանը նշեց.

«Ամբողջ հայ ժողովուրդն է իմ բարեկամը, իսկ թե ինչ տատիկի մասին է խոսքը,չգիտեմ:»

Երբ փորձեցինք «հուշել», թե ով է ՀՀԿ-ական տատիկը, Գալուստ Սահակյանը պատասխանեց.

«Անտրամաբանական հարց եք տալիս, ես չգիտեմ այն տատիկներին, որոնք խանգարում են: Չեմ ճանաչում, երկրորդն էլ՝ ինչ է նշանակում բարեկամ, բոլորն էլ իմ բարեկամն են, Դուք էլ»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее