«Ձեր դիտարկումները լրիվ անտեղի են, անհիմն է նաև Ազգային ժողովին գնահատական տալ որպես գործակալի դերակատարություն»,-արձագանքելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթին` ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Ինչ վերաբերում է Միասնական քննչական կոմիտե ստեղծելու նախագծի մասին Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, թե սա իրականում օրենք է` նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորելու մասին: Եվ, այսօր ԱԺ-ն ոչ թե օրենսդիր, իրավական հարց է լուծում, այլ ստանձնել է Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորման գործակալի կարգավիճակ, Հովիկ Աբրահամյանը նկատեց.
«Բոլորս գիտենք՝ գործակալի ստատուսն ովքեր են սիրում, բոլորս տեղյակ ենք՝ ով ում գործակալն է»: