▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բորուսիա - Բավարիա. Յուվենտուսի սկաուտները կհետևեն Մխիթարյանի և Գյունդողանի խաղին

armsport.am-ը գրում է. Այսօր Դորտմունդում կկայանա Բունդեսլիգայի 25-րդ տուրի «Բորուսիա» - «Բավարիա» կենտրոնական հանդիպումը:

«Յուվենտուսի» սկաուտները ներկա կլինեն այդ հանդիպմանը, որպեսզի հետևեն «մեղուների» կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանի և Իլկայ Գյունդողանի խաղին,- հայտնում է «calcioweb»-ը՝ հղում կատարելով «Tuttosport»-ին:

«Յուվենտուսը» վաղուց է հետաքրքրված այդ ֆուտբոլիստներով. Մխիթարյանին իտալական ակումբը փորձում էր ձեռք բերել նախորդ մրցաշրջանում: Թուրինցիները մտադիր են, որ Հայաստանի հավաքականի խաղացողի տեղափոխության հարցում իրենց կօգնի գործակալ Մինո Ռայոլան:

Հիշեցնենք, որ «Բավարիան» «Յուվենտուսի» մրցակիցն է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում:

«Բորուսիա» - «Բավարիա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее